Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԵՐԻ ԱՄԱՅԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Երեկ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզպետ, քրեական պատմություններից անպակաս Սուրիկ Խաչատրյանը նորոգում է մարզպետարանի շենքը: Պարզեցինք նաեւ, որ նրա նախաձեռնությամբ երեկ տեղահան են արվել մարզպետարանի դիմացի 14-15 տարեկան արծաթափայլ եւ երկնագույն ավելի քան մեկ տասնյակ եղեւնիները: Այս ծառերը տնկվել էին Սյունիքի առաջին մարզպետ Սուրեն Աբրահամյանի օրոք: Ըստ մարզպետարանի պաշտոնական վարկածի, եղեւնիները հանվել են, քանզի չորանում էին, կտեղափոխվեն նոր վայր ու կխնամվեն: Ըստ մասնագետների, սակայն, 15 տարեկան արծաթափայլ կամ երկնագույն եղեւնիները նոր տեղում չեն աճելու, չորանալու են: Առնվազն զարմանալի եւ տարօրինակ է, որ 15 տարի կանաչ ու փարթամ ծառերը իբր չորանալ սկսեցին հենց այն պահին, երբ Սուրիկ Խաչատրյանը որոշեց նորոգել մարզպետարանը: Մյուս կողմից էլ՝ եթե մարզպետի ու մարզպետարանի «քթի տակի» ծառերն են այնքան անտեր, որ չորանում են, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչու են դատարկվում Սյունիքի գյուղերը («Առավոտ», 22.04.2010 «Կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը»): Իսկ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է պաշտոնավարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930