Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՄԻՋՆՈՐԴԵՔ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը բաց նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Նա խնդրում է չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում վեհափառի միջնորդությունը:

«Խոր հարգանք տածելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ Ձեր հովվապետական առաքելության հանդեպ, ընդունելով քրիստոնեության արժեքային համակարգը՝ խաղաղություն ու հանդուրժողականություն սերմանելու եւ ներողամիտ լինելու բարձրագույն արժեքներով, ճանաչելով միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, ինչպես նաեւ ողջունելով Մայր աթոռի պարզաբանումը Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին վերադարձնելու կապակցությամբ, այդուամենայնիվ, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը… Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է նման անմարդկային հանցագործությունները. դիցուք՝ Մ. Իբրահիմովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հետմահու ազգային հերոսի կոչում շնորհելու փաստը, Ադրբեջանը դին վերադարձնելու խնդրանքով պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտին, այնինչ նման խնդրանք չի եղել ո՛չ Ստեփանակերտին, ո՛չ Երեւանին»,- ասվում է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930