Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է 2012 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին՝ Սլովակիայի եւ Անդորրայի ընտրանիների հետ: Նրանք են:
Դարպասապահներ`
Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Միկա», Երեւան), Ստեփան Ղազարյան («Բանանց», Երեւան):
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Արարատ Առաքելյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Միկա»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Արարատ Եդիգարյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Վահագն Մինասյան («Փյունիկ»):
Կիսապաշտպաններ`
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Պասե», Իրան), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Լեւոն Պաչաջյան («Սանատ Նավթ», Իրան), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա),:
Հարձակվողներ`
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Ռանդերս», Դանիա), Հովհաննես Գոհարյան («Փյունիկ»):
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին ուժերը չափելու է Սլովակիայի, իսկ չորս օր անց՝ Անդորրայի ընտրանիների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել