Լրահոս
Օրվա լրահոսը

Առջեւում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարի ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:

Նրան ընդամենը կես քայլ է զիջում Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Սերգեյ Վոլկովը՝ 5,0 միավորով: Ռուսաստանցուն համաքայլ ընթանում են եւս վեց շախմատիստներ, որոնց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Զավեն Անդրիասյանը: Նրանք, ինչպես նաեւ վրացիներ Դավիթ Մաղալաշվիլին եւ Գեորգի Բագատուրովը Վոլկովին մրցաշարային աղյուսակում զիջում են լրացուցիչ գործակիցներով: Երեկ ութերորդ տուրի օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել