Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԵՎԱՅԻՆ» ԼՈԳԱՆՔԸ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ Է

Հուլիս 08,2011 00:00

\"\"Գիտնականներն ապացուցել են, որ «արեւային» լոգանքները ոչ թե վնասակար են, ինչպես կարծում են շատ շատերը, այլ նույնիսկ կարող են օգտակար լինել: Ապացուցվել է, որ արեւի տակ օրական միջինը երեք ժամ անցկացնելով` կարելի է 50%-ով կրճատել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Վերջին գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ արեւն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, քանի որ այն խթանում է մաշկի մեջ վիտամին D-ի արտադրությունը: Իսկ լաբորատոր թեստերն ասում են, որ կրծքի բջիջները կարող են վիտամին D-ն վերափոխել հակաքաղցկեղային հորմոնի:
Կանադացի գիտնականները համեմատել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 3101 կանանց՝ 3471 առողջ կանանց հետ: Յուրաքանչյուր մասնակցին հարցնում էին, թե ինչքան ժամանակ էր նա ապրիլից հոկտեմբեր ամիսներին անցկացնում արեւի տակ դեռահաս տարիքում, 20 տարեկանում, 30, 40, 50 եւ 60-70 տարեկանում:
Արդյունքները վկայում էին այն մասին, որ այն կանայք, ովքեր դեռահաս տարիքում արեւի տակ անցկացնում էին շաբաթական գոնե 21 ժամ, 29%-ով ավելի քիչ էին տառապում քաղցկեղով, քան նրանք, ովքեր արեւի տակ անցկացնում էին օրական 1 ժամից էլ քիչ:
 Իսկ 40-50 տարեկան այն կանանց մոտ, ովքեր արեւի տակ անցկացնում էին համեմատաբար շատ ժամանակ, քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում էր 26%-ով: 60-70 տարեկան կանանց մոտ 50%-ով նվազում էր ուռուցքի առաջացման հավանականությունը:
 Doctors.am-ի փոխանցմամբ՝ Հարվարդի առողջության ընդհանուր դպրոցի մասնագետները, ովքեր 20 տարի շարունակ հետեւում էին մոտ 119 000 չափահաս մարդկանց առողջական վիճակին, բացահայտեցին, որ այն տղամարդիկ, ովքեր օրական ստանում էին վիտամին D-ի առնվազն 600 ME քանակը` 16%-ով ավելի քիչ էին խնդիրներ ունենում սրտի հետ, քան նրանք, ովքեր ստանում էին 100 ME: Կանանց դեպքում այս սկզբունքը չէր գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել