Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՆԱՆ»՝ Ա՞ՂԲ

Սեպտեմբեր 06,2011 00:00

\"\"«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սեպտեմբերի 2-ից 4-ը Facebook սոցիալական ցանցում իրականացրել է «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին քվեարկությունը: Արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:
Հաղթանակի կապակցությամբ հեռուստասերիալի ստեղծագործական խմբին ուղարկվել է մրցանակաբաշխության առաջին հաղթողը լինելու մասին հավաստագիր: Մրցանակից զուրկ չի մնացել նաեւ հեռուստասերիալը եթեր հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը, որին նախաձեռնության կողմից փակ ծրարով առաքվելու է 100 դրամ՝ աղբահանության գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել