Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-Ն ՓԱԿԵՑ ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

\"\"

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երեկ ընդունած բանաձեւի նախագծի 10.1 կետում նշված է, որ ԵԽ նախարարների կոմիտեի որոշումը՝ փակել «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարումը՝ հիմք է, որ 2010-ին Հայաստանում տեղի են ունեցել հեռարձակման թափանցիկ մրցույթներ: Սակայն 10.2 կետում նշված է, թե այդ մրցույթները չհանգեցրին «ավելի բազմակարծ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի, եւ հետեւաբար գտնում է, որ այս մրցույթի արդյունքը չի համապատասխանում Վեհաժողովի՝ այս առումով պահանջներին»: Բանաձեւի նախագծի 11-րդ կետում նշված է. «Վեհաժողովը համարում է, որ վերջին համաներումը, 2008-ի մարտի 10 մահվան դեպքերը նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության ու իշխանության միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու արդյունքը նշանակում է, որ 2008-ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»: Եվ վերջապես՝ 13-րդ կետում ԵԽԽՎ-ն «ողջունում է սերտ եւ կառուցողական համագործակցությունը Վեհաժողովի եւ ՀՀ իշխանությունների միջեւ, որոնք համարում է որպես օրինակ՝ ԵԽԽՎ մոնիթորինգի գործընթացի շրջանակներում համագործակցության
զարգացման»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել