Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՈՒՄ ԹԱՂԱՅԻՆ, ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share
Աջակցեք aravot.am-ին

\"\"ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանի համոզմամբ, այսօր ՀՀ զինված ուժերում գործում են ոչ թե օրենքները, այլ «թաղային, գաղութային մոտեցումները»: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, պատգամավորը կարծիք է հայտնել, թե «օրենքներին պետք է նաեւ տեղյակ լինեն բանակում սպաները եւ զինվորները, եւ այդ օրենքները պետք է իրականացվեն, ինչպես բոլոր ոլորտներում: Օրենքները ընդունում ենք, դրանք մնում են թղթի վրա եւ չեն իրականացվում»:
Հիշեցնենք, որ հայաստանյան իրավապաշտպանների ներկայացմամբ, այս տարի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհվել է արդեն 23 զինծառայող:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ստեղծված այսօրվա իրավիճակին, երբ ցավալիորեն շարունակվում են մահերն ու սպանությունները՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է. «Այնուամենայնիվ, բարեփոխումները դանդաղ են ընթանում, այնուամենայնիվ, պիտի գնալ արմատական քայլերի»:
Նա ընդգծել է, որ հարեւան երկրների համեմատությամբ, մեր բանակը շատ ավելի մարտունակ է, ինչը, սակայն, մեզ չպիտի բավարարի: Բանակում ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ, Կարապետյանի խոսքով, խորհրդային բանակից մնացած բացասական երեւույթներն են: Նա փաստել է, որ ամենաշատ հանցագործությունները կատարվում են ՌԴ բանակում, «որտեղ ամենաշատն է խորհրդային բանակի կնիքը: Մեզ մոտ էլ կա, ինչպես բոլոր հետխորհրդային տարածքի երկրներում»:
Կարապետյանի ասելով, լինում են դեպքեր, երբ բանակում տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ ԶԼՄ-ները հանդես են գալիս հրապարակումներով, որոնք մնում են անարձագանք. «Ցավոք սրտի, այդ լուրերը երբեմն սոցիալական ցանցերն են վերցնում, եւ դրանից հետո նոր պաշտոնյաները սկսում են ուշադրություն դարձնել: Ես նկատել եմ, եւ սա շատ վատ է: Յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է լրագրողի հրապարակմանը առաջին հերթին ինքը արձագանքել»: Ռ/կ-ի հարցին, թե՝ իր կարծիքով, ինչո՞ւ չեն պատասխանում, պատգամավորն արձագանքել է. «Հավանաբար, հոգեբանական պահեր կան այստեղ: Կամ չեն արձագանքում, որովհետեւ չեն կարող պատասխանել սպառիչ, կամ էլ չեն վստահում լրատվությանը»:
Արձագանքելով Հ. Կարապետյանի հայտարարություններին եւ ի պատասխան ռ/կ-ի հարցին՝ երեկ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնավորապես անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, թե՝ բանակում գաղութային կարգեր են տիրում, հայտարարել է, թե դա Հրայր Կարապետյանի անձնական կարծիքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930