Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԻ» ԴԱՏԸ

Սեպտեմբեր 09,2011 00:00 Share

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց «Առիթմոլոգիական սրտաբանության կենտրոն» ՓԲԸ-ի հայցի քննությունն ընդդեմ «Առավոտի»: Մեր թերթի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա միջնորդեց, որպեսզի որպես վկա դատակոչվի Սյունիքի մարզի բնակիչ Կարո Ավանեսյանը: Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Մուրադ Ասրյանը խնդրեց ժամանակ տրամադրել այդ միջնորդության դեմ առարկություններ ներկայացնելու համար: Դատական նիստի օրվա մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել