Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՎԵ՞Լ Է ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Սեպտեմբեր 09,2011 00:00

Սեպտեմբերի 7-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Նախշուն Տավարացյանի, Ստեփան Միքայելյանի եւ Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, լսվեց Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի բողոքը: Դատական նիստին ներկա էին նախկին պետի ծնողները: Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվել է Չարենցավանի ոստիկանությունում 2010 թվականի ապրիլին մահացած Վահան Խալաֆյանի գործով, սակայն նրա նկատմամբ վճիռը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դեռ պետք է քննվի Վճռաբեկ դատարանում: Նա բողոքում էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի դեմ:  Ա. Հարությունյանը պահանջում էր հերքել իր դեմ հեռուստաընկերության տարածած արատավորող տեղեկությունները, տրամադրել անվճար հեռուստաժամ. «Ներկայացվեցին, այսպես կոչված, գեղարվեստական կադրեր, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը, աղավաղում են իրականությունը: Այդ կադրերը հասարակության մեջ թյուր կարծիք էին ձեւավորում»: Հեռուստաընկերությունը հայտնել էր, որ նյութի պատրաստման համար տեղեկատվության աղբյուր են հանդիսացել գլխավոր դատախազության տրամադրած նյութերը: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դա էլ հիմք ընդունելով՝ մերժել էր Հարությունյանի հայցապահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել