Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Սեպտեմբեր 09,2011 00:00

Հայաստանի եւ Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ երեկ Երեւանում մեկնարկեց միջազգային համաժողով՝ նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին: Երկօրյա համաժողովին մասնակցում էին Լիտվայի կրթության եւ գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիրիուսը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ ԱԺ ներկայացուցիչներ, բուհի ռեկտորներ: Ի դեպ, համաժողովին հրավիրվել էին նաեւ հայաստանյան գործարարներ, որոնք հետագայում կներգրավվեն բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրների լուծման մեջ: Սակայն հրավիրյալների մեծ մասը համաժողովի առաջին օրն այդպես էլ չներկայացավ:
Ինչպես նշում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, համաժողովը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության եւ այլ հարցերի շուրջ տեսակետների փոխանակման նպատակ ունի. «Սա հարթակ կհանդիսանա միջազգային փորձի փոխանակման եւ տեղայնացման հնարավորությունները քննարկելու համար: Պահպանելով հնագույն ավանդույթները, մենք պետք է կարողանանք նաեւ գնալ ժամանակին ընդառաջ՝ մաս կազմելով եվրոպական կրթության տարածքի»:
Նախարարի փոխանցմամբ. «Կրթությունը ֆինանսավորվում է ոչ միայն պետբյուջեից, այլ նաեւ ուսանողական վարձավճարներից: Համաժողովը պետք է օգնի այլ ուղիներ փնտրել բարձրագույն կրթությունը ֆինանսավորելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել