Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՖԻԼՅԱՆԸ ԿԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ, ԲԱՅՑ Ո՛Չ ՀԱԿ-Ի

Հոկտեմբեր 06,2011 00:00

«Ազատության հրապարակի ամբիոնում կանգնողներից շատերն ուղղակի իրենց օգտին են օգտագործում ժողովրդի արդարացի պոռթկումները»,- երեկ հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Խոսելով ՀԱԿ-ի ակցիային իր չմիանալու պատճառների մասին՝ Սեֆիլյանը նշել է ամենագլխավորը՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ ՀԱԿ-ի պահանջի հետ համաձայն չլինելը՝ համարելով, որ ներկա վարչակարգի օրոք ընտրություններին մասնակցելը ոչ միայն միամտություն է, այլեւ հանցակցություն, որովհետեւ ընտրությունները միայն նպաստում են ռեժիմի վերարտադրությանը: Ըստ նրա, հրապարակում հավաքվածների ակտիվությունը պայմանավորված է մարդկանց՝ փոփոխություններ տեսնելու ցանկությամբ, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հանգամանքով: Նա նաեւ ասել է, թե կգնա հրապարակ, բայց կլինի ոչ թե ամբիոնում, այլ՝ ժողովրդի հետ:
Ինչ վերաբերում ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը, ապա Սեֆիլյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս երկխոսությունը հնարավոր է, եւ հնարավոր է նույնիսկ «Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին տեսնել մեկ սեղանի շուրջ»: Սեֆիլյանը կարծիք է հայտնել, թե առաջին նախագահը, ընտրություններից բացի, պայքարի այլ մեթոդներ չգիտի, այդտեղ էլ հույսը դրել է օտարների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել