«Այսօր ես այնքան եմ վիրավորված, որ մարդիկ կան, որ բանակին են արդեն սկսել անուն դնել, ինքը 27-28 տարեկան է, բանակում չի ծառայել, բանակին անուն ա դնում, հազար անգամ ներողություն եմ խնդրում, ես սովետական կարգերի ժամանակվա մարդ եմ, սովետական կարգերի ժամանակ էլ են սպանություններ եղել: Էսօր ես երկու զինվոր ունեմ, իմ թոռներն են ծառայում բանակում: Բայց էսօր դու ի՞նչ զինվոր ես ուղարկում բանակ՝ ի՞նչ դաստիարակություն, դրա մասին խոսիր, ի՞նչ զինվոր ես ուղարկում, հարգարժան լրագրող, ահա, չդաստիարակված, չկրթված, իսկ եթե նա դաստիարակված զինվոր լինի, խնդիր չկա, նրա մեջ հայրենասիրական շունչ էլ կլինի, թեպետ ես չեմ մեղադրում մեր երիտասարդներին, որովհետեւ հեռուստացույցը միացնում ես, միայն պորտապար, հանցագործ սերիալներ են նայում, բայց հայրենասիրական շունչ կա՞ հեռուստացույցի մեջ, չկա, մենք կինոյով ենք հայրենասեր դարձել, էն շունչը որ իննսունականներին բացվեց Ղարաբաղի հետ կապված, էդ ամբողը սովետական կինոն էր, սովետական թատրոնն էր, իսկ էսօր ի՞նչ հայրենասիրական շունչ ես տեսնում, պոռնոգրաֆիա՞,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: