Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլի տերերը հանձնարարել են՝ չպիտի լինի Հայաստանի Հանրապետություն. Աննա Մկրտչյան

Ապրիլ 04,2026 12:16 Share

«Նիկոլը նույն սխեմայով կործանել է Արցախը, ասում էր ընդամենը մի փոքր նշաձող պետք է իջեցնեմ, ու հիմա էլ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ ասում է՝ պիտի իջեցնի նշաձողը: Նշանակում է իր տերերը՝ թուրքերն ու ադրբեջանցիներն իրեն հանձնարարել են, որ չպետք է լինի նաեւ Հայաստանի Հանրապետությունը»,- ՀՀԿ-ի  համագումարից առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ  Աննա Մկրտչյանը:

Աննա Մկրտչյանն ասաց, որ ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ խնդիր չունի իշխանության գալու, իշխանությունում աթոռներ զբաղեցնելու եւ Փաշինյանի հետ ձեւական ընտրական պրոցեսների մասնակցելու ցանկություն չունի. «2018-ից աննահանջ պայքարում ենք այս դավաճանների եւ իշխանազավթների դեմ»:

ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Մովսիսյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը վերցված է Թուրքիայից եւ Ադրբեջանից: Նրա խոսքով. «2018-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը ծառայում է թուրք-ադրբեջանական տանդեմին, ծրագրերը տալիս են այնտեղից՝ հաշվի առնելով նաեւ այն քարոզարշավները, որ նա արել է նախորդ երկու անգամները: ՔՊ-ի լոգոն եւ «Ասեք, կանենք»-ը վերցված է թուրքական նախընտրական ծրագրից: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ ծառայում է Ալիեւին ու Էրդողանին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930