Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն` Արագած գյուղում. 33-ամյա տղամարդը քարով սպանել է իր համագյուղացուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 11,2011 19:11 Share
Նոյեմբերի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նոյեմբերի 8-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի էր ունեցել սպանություն. այդ մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել անհայտ քաղաքացուց:
Սպանության վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի, օպերգծով տեղակալ Հովհաննես Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Քննչական աշխատանքները ղեկավարում էր քննչական բաժնի ավագ քննիչ Բագրատ Ադամյանը:
Օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը Արագած գյուղում` 38-ամյա Ռոմիկ Մարկոսյանին պատկանող տան բակում, նույն գյուղի բնակիչներ 59-ամյա Գևորգ Գալստյանը և 33-ամյա Ավետիք Կարապետյանը վիճաբանել էին միմյանց հետ, որի ընթացքում Ավետիք Կարապետյանն իր ձեռքին եղած քարով հարվածել էր Գևորգ Գալստյանի գլխին, ով ստացված մարմնական վնասվածքներից մահացել էր:
Սպանություն կատարելուց հետո Ավետիք Կարապետյանը դիմել էր փախուստի:
Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Արագածոտնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել և սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 33-ամյա Ավետիք Կարապետյանին:
Արագած գյուղում` սպանության վայրի հարևանությամբ ապրողները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Ավետիք Կարապետյանը Ապարանի բժշկական կենտրոնի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ:
Գյուղացիները պատմել են նաև, որ սպանություն կատարելուց հետո Ավետիք Կարապետյանը սպանվածի դիակը տեղափոխել և թողել է իրենց գյուղի 2-րդ փողոցի կամուրջի վրա:
Ավագ քննիչ Բագրատ Ադամյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, հետքաբանական, մատնադրոշմային:
Սպանություն կատարելու կասկածանքով Ավետիք Կարապետյանը ձերբակալվել է:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930