Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի նկատմամբ եւ կես միավոր առաջ անցնելով գլխավոր մրցակիցներից` միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս բոլոր պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ:
Այսօր եզրափակիչ տուրն է, որում Հայաստանի լավագույն շախմատիստը սեւերով խաղում է Յան Նեպոմնյաշչիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: