Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռ պապերին է՞լ են դարձրել ՀՀԿ-ական

Հունվար 09,2012 19:48

Նույն պատկերն էր նաեւ Ավան համայնքում

Տոնական օրերին մի շարք համայնքերում երեխաների համար միջոցառումներ էին կազմակերպվում՝ Ձմեռ պապի մասնակցությամբ: Հունվարի 4-ին Աջափնյակ համայնքում նման համերգային ծրագրի ընթացքում Ձմեռ պապի հանդիսավոր մուտքի ժամանակ ծածանվում էին ՀՀԿ դրոշները: Այնպիսի տպավորություն էր, որ այդ համայնքի Ձմեռ պապը հանրապետական էր եւ իր կուսակիցները եկել էին նրան երկրպագելու:

Aravot.am-ն Աջափնյակ համայնքի կրթության եւ մշակույթի բաժնից փորձեց ճշտել՝ այդ տոնական միջոցառումը որեւէ հովանավոր ունե՞ր: Բաժնի պետը վստահեցրեց, որ ոչ մի հովանավոր էլ չի եղել, իսկ մեր հարցին՝ այդ դեպքում ՀՀ եռագույն դրոշի փոխարեն ինչո՞ւ էին ծածանվում ՀՀԿ-ի դրոշները՝ նա պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունն էր կազմակերպել»: Հասկանալով մեր հարցման համատեքստը  բաժնի պետը վստահեցրեց, որ համայնքի բյուջեից միջոցառման համար ոչ մի կոպեկ չեն ծախսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031