
Նա հավելեց, որ ֆիլմի հիմնական «մեսիջն» ուղղված հասարակությանը հետեւյալն է՝ «Սահմանից այս կողմ ես թշնամի չունեմ». «Պետք է գանք այն գիտակցությանը, որ թշնամիները մեզանից դուրս են, ոչ թե մեր ներսում»:
Ա. Մազմանյանը պարզաբանեց ֆիլմի վերնագրի ընտրությունը՝ «Ես եմ» հայրենիքիս զինվորը, ես հայ եմ»:
Արվեստագետն ընդգծեց այն հանգամանքը, որ մեր պետությունն այնուամենայնիվ ունեցավ բանակ. «Դրանից ազգային բերկրանք չստանալ` նշանակում է լինել հիվանդ եւ այդ հիվանդությունը տարածել հասարակության մեջ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով բանակի խնդիրներին ` Ա. Մազմանյանը նշեց, որ երեխաները «փողոցի ճշտերն» ուսին` գնում են բանակ. «Մեր ընտանիքները դադարել են ամեն օր երեխաներին ասել «չի կարելի», որովհետեւ դրա ժամանակը չունենք, դադարել ենք բարեկրթություն սովորեցնել, որ մեծի մոտ չի կարելի «արա»-ով ու «ախչի»-ով խոսել: Ես հոգնել եմ ազգային հիվանդ չարախնդությունից»::
«Ես եմ» ֆիլմն առայժմ տեղադրված չէ համացանցում եւ ցուցադրվում է կինոթատրոններում: Ինչպես նշեց Արմեն Մազմանյանը, հանդիսատես չի գալիս, եւ դրա պատճառը փչացած հասարակությունն է. «Ուզում են տեսնել ջակուզիում երկու կիսալվացված ռուս աղջիկ եւ նակոլկաներով տղա, հետեւաբար` մենք խնդիր ունենք հանդիսատես կրթելու»:
Ռեժիսորը փաստեց, որ ֆիլմի ցուցադրությունից ի վեր չի լսել դրա վերաբերյալ բացասական կարծիքներ, ավելին` տեսել է արցունքն աչքերին հանդիսատես, եւ երբեւէ նրան չեն ասել`«էս ի՞նչ պոռնուխա եք արել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































