Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմումը չի նշանակում, որ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին». Գոհար Գասպարյան

Հունվար 17,2012 18:13

43 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, դիմել են Eurovision երգի մրցույթին` Ադրբեջանում այս տարի մայիսին կայանալիք մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Եվրատեսիլի պաշտոնական կայքը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը մրցույթին մասնակցելու մասին որոշում է կայացրել:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, այդ հարցը դեռ քննարկվում է:

«Մենք դիմել ենք Եվրատեսիլին, քանի որ հանդիսանում ենք Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Սակայն մենք դեռ քննարկում ենք` որքանով ապահով կլինի մեր  պատվիրակության մասնակցությունը Բաքվում, ինչպես նաև այլ հարցեր: Կմասնակցենք մրցույթին, թե ոչ, մենք կհայտարարենք ավելի ուշ»,- ասել է Գոհար Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031