Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի ճարատարապետական արժեք ներկայացնող շենքերի ճակատային հատվածները կմաքրվեն ու կբարեկարգվեն

Հունվար 30,2012 16:38

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթական դպրոցների ճաշարաններին մատակարարվող սննդի որակի ապահովման հետ կապված զեկուցվել է, որ 106 դպրոցներում արդեն կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Գործընթացը շարունակվում է: Արձանագրված թերությունները վերացնելու և աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ստորաբաժանումների, մատակարար կազմակերպությունների և դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկում կազմակերպել, հստակեցնել սննդակարգի թույլատրելի տեսականու ցանկը և շարունակել իրականացվող ամենօրյա հսկողությունը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՉԺՀ-ից ներկրոված 249 ավտոբուսներն արդեն Երեւանում են. գրանցման ու հաշվառման փաստաթղթային ձեւակերպումներից հետո պատրաստ կլինեն շահագործման՝ հատկացված երթուղագծերում: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է մերձքաղաքային եւ հասարակական տրանսպորտի մոնիտորինգը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստել եւ ներկայացնել մայրաքաղաքում ստորգետնյա տրասպորտային և թունելների անցումների վերանորգման անհրաժեշտություն ունեցող նախագծանախահաշվային առաջարկ:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականի հայտարարված մրցույթներում շահած, սակայն աշխատանքները չկատարած կամ թերի և անորակ  կատարած կազմակերպությունների անվանացանկում տարբեր պատվիրատուների գնահատմամբ ընդգրկվել է 18 կազմակերպություն:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում գտնվող և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, դրանց ճակատային հատվածների մաքրման ու ներկման աշխատանքների իրականացման նպատակով գույքագրված է թվով 250 շենք: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է  կենտրոնական ու երկրորդական փողոցներում գտնվող նմանատիպ շենքերի ամբողջական ցանկը վերջնական տեսքի բերել և ներառել 2012 թվականի աշխատանքներում:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031