Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն

Սեպտեմբեր 24,2026 11:43 Share

Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ։

Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով: Եվ կամուրջներ մարդկանց միջև՝ մեր խաղաղություն խթանող ներդրումներով։

Մեր ինքնավար առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն: Քանի որ Հայաստանի արտահանման 80%-ն դեպի ԵՄ շուկա այժմ մաքսատուրքից ազատված է:

Ակնկալում ենք այս միջոցառումների վերջնական ընդունումը ԵՄ օրենսդիրների կողմից վաղը՝ ռեկորդային ժամկետում:

Եվ վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։

Այսպիսով՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունն ընթանում է արագ, առաջ և ավելի ամուր, քան երբևէ», – գրել է Լայենը:

Թարգմանությունը՝ 168.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել