Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակում չի լինի, որովհետեւ «բարետես» չի (Տեսանյութ)

Հունվար 31,2012 16:08

Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ու ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը բացեցին գաղտնիքները, թե իրենց կուսակցություններում ինչպես են կազմվում համամասնականի ցուցակները: Գուրգեն Եղիազարյանը կանխատեսումներ արեց հատկապես ՀՀԿ ցուցակների մասին՝ ասելով, որ «վրացական սցենարով են գնալու, ասելու են հներից ազատվենք, եկեք հույսներս դնենք երիտասարդների վրա: Ասելու են՝ մինչեւ 35 տարեկան պայծառ, բարետես տղաների ու աղջիկների բերենք Ազգային ժողով, մի քիչ թող տղաները նուրբիկ լինեն, ոչինչ, չէ՞ որ այդ կոշտ, կոպիտ, այլանդակներից կպրծնենք ու քաղաքակիրթ ճանապարհով կգնա մեր երկրիը»: Կոնկրետ Լեռնիկ Ալեքսանյանի համար պարոն Եղիազարյանը գուժեց՝ «Ցավով եմ ասում, որ Ալեքսանյան Լեռնիկը չի լինելու ցուցակում, որովհետեւ բարետեսները պետք է գան»: Պարոն Ալեքսանյանը ավելի քան զարմացած էր՝ «Ինչո՞ւ, ես բարետես չե՞մ»:

Քանի որ «Հայելի» ակումբի մյուս հյուրը ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն էր, Aravot.am-ը Գուրգեն Եղիազարյանի բանաձեւով փորձեց ճշտել՝ նա կհայտնվի՞ ՀՀԿ ցուցակում, թե՞ ոչ: Մեր հարցին՝ ձեզ բարետես եւ երիտասարդ համարո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ես ինձ շատ երիտասարդ եմ զգում, բայց միջինից բարձր տարիքի մարդ եմ: Իսկ բարետեսը դուք պիտի որոշեք»:

Սա՝ ՀՀԿ ցուցակները կազմելու սկզբունքի մասին, ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ցուցակներին, ըստ պարոն Եղիազարյանի՝ «Մեր մոտ ժողովրդական մոտեցում է լինելու, նստելու ենք ընկերներով, ասենք՝ օրինակ դու, Լեռնիկ ջան, մյուսը կամ մյուսը, վերցնելու ենք մարդկանց հատկանիշները, նրանց ծառայությունները, 4 տարվա անցած ճանապարհը ընդհանուր նայելու ենք եւ ժպիտը դեմքներիս գրենք այդ ցուցակը՝ ի տարբերություն մնացած կուսակցությունների: Իսկ ՀՀԿ-ի ցուցակը մի մարդ է որոշելու՝ Սերժ Սարգսյանը»:

Որքան էլ Լեռնիկ Ալեքսանյանը փորձեց համոզել, որ այդպես չէ, նախագահը հաշվի առնում է բոլորի կարծիքը՝ Գուրգեն Եղիազարյանը նետեց՝ «Բա ասեք թող մի հատ էլ ժողովրդի կարծիքը հաշվի առնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031