Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի տղան Էջմիածնի հետ կապված 30-40 տարվա ծրագրեր ունի

Փետրվար 02,2012 17:55 Share

 Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ Արմավիրի մարզում կրկին թեժանում են խոսակցությունները, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ձեռք բերել պատգամավորի մանդատ: Ասում են, որ Կարեն Գրիգորյանի հավակնությունների շրջանակն այսքանով չի սահմանափակվում, նա այլընտրանք էլ ունի, արդեն գործադիրում՝ Արմավիրի մարզպետի պաշտոնը:

«Կարեն Գրիգորյանը շատ հրաշալի քաղաքապետ է, ժողովուրդը շատ բարձր է գնահատում իր արածները, շատ սերտ կապի մեջ է ժողովրդի հետ ու անավարտ ծրագրեր ունի, դրա համար էլի առաջադրվելու է քաղաքապետի համար, ուրիշ որեւէ պաշտոնի չի հավակնում, չի ուզում: Ինքը շատ է սիրում Էջմիածինը, ուզում է անընդհատ Էջմիածնի քաղաքապետ մնալ: Մի 30-40 տարվա ծրագրեր ունի քաղաքի հետ կապված եւ եթե քվե կստանա, ինքն այդքան ժամանակ կցանկանա մնալ քաղաքապետ»,- Aravot.am-ին իր պարզաբանումները ներկայացրեց Կարեն Գրիգորյանի մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը:

Վերջինիս հավաստմամբ, Կարեն Գրիգորյանի 30-40 տարով քվե ստանալն էլ գրեթե կասկածներ չի հարուցում, քանի որ «ժողովրդի հետ շատ լավ է աշխատում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829