Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանի մասին խոսելիս միշտ հիշեք՝ իր մահվան մեջ դուք մեղավոր եք»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Արման Եղոյանին

Օգոստոս 11,2026 19:03 Share

«Ով-ով, բայց ձեր թիմը Մանվել Գրիգորյանի անունը տալու իրավունք չունի։ Մանվել Գրիգորյանի մասին խոսելիս միշտ հիշեք՝ իր մահվան մեջ դուք մեղավոր եք»,- խորհրդարանում, իր ելույթի ժամանակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՀՀ-ն խախտել է Մանվել Գրիգորյանի կյանքի իրավունքը եւ առաջարկել, որ ՀՀ կառավարությունն ու նրա ընտանիքը հաշտության գան, իսկ Արման Եղոյանն այդ ժամանակ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահն էր։ Հիշեցրել էր նաեւ, որ ՔՊ-ի սրտի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռում «տուշոնկայի եւ խտացրած կաթի» մասին ոչինչ չկար, ինչպես ներկայացվում էր «տուշոնկա-շոուում»։

Արման Եղոյանին, հիշեցնենք, դուր չէր եկել, որ Մեսրոպ Մանուկյանը էթիկայից է խոսում, այն դեպքում, երբ նա եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը, որը հարգալից չէր վերաբերվում իր ենթակաների եւ աշխատակիցների հետ։

«Մանվել Գրիգորյանն իր արածի ու չարածի համար հատուցել է կյանքի գնով»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Voting for the Speaker of the National Assembly takes place in the lobby of the National Assembly of the Republic of Armenia in Yerevan, Armenia

«Իմ սերունդը երբեք գլուխը չի կախելու, որովհետև ես աշխատել եմ Արցախի հերոսի ու Արցախի տարածքն ազատագրողի հետ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով՝ Մանվել Գրիգորյանին դավաճանած մի խումբ մարդիկ այսօր ՔՊ-ի կողքին են, եւ խորհուրդ տվեց մտահոգվել ՔՊ-ի գրասենյակ մտած կոռուպցիայի մասին, Երևանի քաղաքապետարանում իր բարձրացրած բազմաթիվ նման դեպքերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31