Լրահոս
Օրվա լրահոսը

Ձրի ռուսերեն կսովորեցնեն

Փետրվար 14,2012 16:16

ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօրվանից մեկնարկել է «Ռուսաց լեզվի ուսուցում՝ գործարարների, ուսանողների եւ դպրոցականների համար» ծրագիրը, որն իրականացվում է ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի եւ «Հայաստանի գործարար կանանց աջակցության բիզնես կենտրոնի»  միջեւ փետրվարի 8-ին Մոսկվայում կնքված համաձայնագրի շրջանակներում: Վերջինս ենթադրում է համատեղ սեմինարների, կոնֆերանսների եւ այլ միջոցառումների կազմակերպում, որոնք կնպաստեն ռուսաց լեզվի իմացության բարելավմանը: Դասընթացներն անվճար են եւ հիմնվելու են «Ռուսական գրքի տուն» կենտրոնի բազայի հիման վրա, ռուսերենի մեջ «խորացողներին» գայթակղում են հարմարավետ լսարաններում՝ շաբաթական 2 անգամ, 1,5 ժամով անցկացվող պարապմունքներով եւ համապատասխան  սերտիֆիկատներով:

ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը  ռուսերենի դասընթացների առաջին խմբի մասնակիցներին ուղղված խոսքում խորը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում ռուսերենին լավ տիրապետողները քիչ են՝ միայն ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչներ: Նա իր առաքելությունն է համարել փոխել իրավիճակը, բնականաբար ՝ Россотрудничество-ի հետ միասին, որը վաղուց տեղ-տեղ գաղտի, իսկ հաճախ էլ անթաքույց լծված է այդ գործին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829