Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 33-րդ նիստը

Հունիս 12,2026 22:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 9-ին Ուզբեկստանի նախագահությամբ Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 33-րդ նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է տեսակապով։

Նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի ԱԳՆ պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:

Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը:

Հանդիպման օրակարգը ներառել է 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի Քիշնևի Կոնվենցիայի շրջանակներում կողմերի միջև համագործակցության, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչման հարցերը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: