Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայի» սեփականատիրոջը սպանե՞լ են (Տեսանյութ)

Փետրվար 18,2012 20:28

«Հետքը» այսօր հրապարակել է «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի  նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ Արթուրի Skype- ով զրուցը, որից ակնհայտ է դառնում, թե նրանք ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորությունը:

Լսեք ձայնագրության 15-րդ րոպեից:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերեցին «Արայ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը՝ քունքի մասում հրազենային վնասվածքով: Նրա աջ ձեռքին եղել է «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829