Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա վեբ-դիզայները հասնում է իր երազանքին

Մարտ 03,2012 13:50 Share

Հակոբ Տեր-Պողոսյանը սովորում է Երեւանի Ֆինանսագիտական քոլեջում, Մենեջմենթ բաժնում: Շուտով կլրանա նրա 16-ամյակը, և չնայած տարիքին` արդեն կարողանում է ստեղծել է վեբ-կայքեր, կատարել դրանց շնորհանդեսներ և ունի սեփական կայքեր: Դրանցից է Quello.net –ը, որը ստեղծվել է երիտասարդների համար:
« Միշտ ցանկացել եմ կայք ստեղծել, որը հանրահայտ կդառնա, և եթե այսպես շարունակվի, ապա իմ երազանքը կկատարվի, որի համար շնորհակալ եմ իմ անձնակազմին»,-ասում է նա:

Կայքում հիմնականում նյութեր են տեղադրում շոուբիզնեսի մասին, համակարգչային ծրագրերի մասին և կայքում կարելի է խաղալ օնլայն խաղեր և դիտել ֆիլմեր: Նյութերը ռուսերեն լեզվով են, ինչպես ինքն է ասում. «Կայքը ստեղծվել է ամբողջ աշխարհի համար և ընտրվել է ռուսերեն լեզուն, սակայն կայքում գրանցվածների մեծամասնությունը հայեր են»:

Ունեցել է տարբեր նախագծեր, սակայն այս մեկը ամենահաջողվածն է: Վեբ-կայքեր ստեղծելը սովորել է ինքնուս` դեռ մանուկ հասակում` հիմնականում համացանցում տարբեր հոդվածներ կարդալով և ամեն ինչ «խառնելով»:  Ստեղծել է նաև մեկ այլ կայք`Hakobstudio.com, զբաղվում է մոնտաժով և համակարգչային այլ ծրագրերով
Բնավորությամբ հանգիստ է, սիրում է մենակություն, սակայն երբ ինչ-որ մի բանի վրա կենտրոնանում է, դառնում է նյարդային: «Երբ կենտրոնանում եմ կարևոր գործի վրա, և ինչ-որ մեկը ինձ խանգարում է, շատ եմ նյարդայնանում և վիճում եմ խանգարողի հետ»: Հակոբը նաև նորմալ է ընդունում իր կայքում արված բոլոր մեկնաբանությունները. «Ամեն մեկնաբանություն ինձ օգնում է, որպեսզի կայքն ավելի լավը դարձնեմ, անգամ բացասական կարծիքը կօգնի ինձ իմանալ, թե դեպի որ ճանապարհով պետք է առաջ գնալ»,- ասում է նա:

Կայքեր ստեղծելուց բացի` զբաղվում է լողով: Երեք տարի առաջ մասնակցելով Դավիթ Համբարձումյանի տեղի մասնակիցների առաջնությանը` 13 տարեկան խաղայինների մեջ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Ամենամեծ ցանկությունը հայտնի վեբ դիզայներ դառնալն է, հիմա  էլ  չի շտապում, ասում է ` կյանքն ամեն ինչ ցույց կտա:

Մարտին Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031