Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Օրինաց երկիրը» երբեք չի խաբել»

Մարտ 03,2012 17:34

«Օրինաց երկիր» կուսակցության հերթական 10-րդ համագումարին այսօր ներկա  էր ՀՀ նախագահ , Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը,  միջազգային կառույցների, Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, կոալիցիոն գործընկերները`  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ ից` Գալուստ Սահակյանը,  «Ժառանգության» ներկայացուցիչը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի զեկույցից առաջ հրավիրվածները եւ կուսակցականները դիտեցին  ՕԵԿ-ի անցած ուղուն նվիրված ֆիլմ, ՕԵԿ-ականները երգեցին իրենց կուսակցության օրհներգը, իսկ ՀՀ օրհներգը հնչեց Արթուր Բաղդասարյանի  զեկույցից հետո միայն: ՕԵԿ նախագահի խոսքը  մի քանի անգամ ընդմիջվեց ծափահարություններով:

Կուսակցության նախագահը  զեկույցը սկսեց իր մասին  խոսելով. «Ես իրավունք  չունեմ ձեզ հիասթափեցնելու, իրավունք չունեմ  վարանելու, իրավունք  չունեմ ձախողելու: Մի  ժամանակ ես համոզված էի, որ քաղաքականությունը կապ չունի մարդու անձնական ապրումների հետ եւ ուժեղ մարդը տիրապետում է  իր զգացմունքներին: Այժմ ես հասկացել եմ, որ մարդու  ուժը  նաեւ զգացմունքների մեջ է: Ես ճանաչել եմ  դժվարություններ եւ ձախողումներ եւ գիտեմ ինչպես հաղթահարել դրանք: Ես գիտեմ , թե ինչ է վախն ու կասկածը եւ քաջությունը հենց դրանց հաղթահարման մեջ է: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն վստահում քաղաքականությանը , քանզի բազմիցս խաբել են նրանց: «Օրինաց երկիրը» երբեք չի խաբել իր քաղաքացիներին, «Օրինաց երկիրը» , սակայն, հաճախ հասկացված չի եղել:»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031