Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ` «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում. ըստ հավաքվածների` ներս նռնակ է նետվել (ֆոտոշարք)

Մարտ 20,2012 10:54

Երեկ՝ մարտի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերն անց` ժամը 01.00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը` փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Տեղում էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 30-ամյա Ալիռեզա Մինային և 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը:

25-ամյա Նատիսե Քոնզադին,  32-ամյա Զահրո Ասադը, 24-ամյա Նազդե Նեմալը,  31-ամյա  Գարիուսի Մարիամը, 10-ամյա Հուսեին և 4-ամյա Ֆաթիմա Թայլիները և ՀՀ քաղաքացի, 34-ամյա Վահե Միրաքյանը ծխահարվել են և տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)՝ տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանր:

Դեպքի վայրում էին նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Հրդեհի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ հրդեհի պատճառը եղել է այն, որ մի քաղաքացի ցանկացել է մտնել «Ալեն-Էլեն», սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, ինչից հետո, ըստ հավաքվածների, նա իր մոտ եղած նռնակը նետել է ներս, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն և հրդեհ: Հավանաբար, այդ տեղեկությունը ճշտելու նպատակով ժամանել էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031