Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետեւանքով երկու հրշեջ փրկարար է ծխահարվել։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են Փրկարար ծառայության 11 մարտական հաշվարկ, օպերատիվ խմբեր, ոստիկանության ծառայողներ։
«Հրշեջ փրկարարներից երկուսը ծխահարվել են, մեկը հոսպիտալացվել է, իսկ մյուսը տեղում ստացել է առաջին բուժօգնություն։ Բավական մեծ կրակ էր եղել, ու մեր հրշեջ փրկարարները շատ մեծ աշխատանք են կատարել»,- հավելեց նա։
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել հրդեհի հստակ պատճառնրի մասին։ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, քննություն կտարվի։
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է, աշխատանքներ են տարվում մարման ուղղությամբ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































