Գերմանիայի Կիլ քաղաքում լեհ Պետեր Վիլչեւսկուն հաղթելով՝ միջին քաշային կարգում WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամը դեպի աշխարհի չեմպիոնություն տանող հերթական քայլը կատարեց:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այժմ «Արքա Արթուրը» հաջորդ մենամարտն անցկացնելու է արդեն նույն վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար, որը երկրորդ կիսամիջին քաշային կարգում պատկանում է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Սակայն վերջինը դեռ իր գոտին պետք է պաշտպանի Բրիտանիան ներկայացնող Ջորջ Գրոուվզի հետ մենամարտում: Հենց նրանց հաղթողն էլ կլինի Աբրահամի հաջորդ մրցակիցը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: