Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենատարեց կույսը եւ 10 փաստ համբույրի մասին

Ապրիլ 09,2012 13:21

Աշխարհի ամենատարեց կույսը`ազգությամբ շոնտլանդուհի Կլարա Միդմորն է: Տիկին Կլարան կարծում է, որ նրա երկարակեցության գաղտնիքը կայանում է իր կույս լինելու մեջ:  Նա երբեք չի ամուսնացել ու չի ցանկացել ինտիմ հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ, հայտնում է` cfw.org.ua կայքը: Սակայն դա միակ արտառոց դեպքը չէ: Այժ ԱՄՆ-ի Օլբան քաղաքում ապրում է 107 -ամյա ուսուցչուհի Ալիսա Մերբիլին, ով կորցրել է կուսությունը 2004թ.-ին`ամուսնանալով տեղի ինժեների հետ:

2008թ.-ին Սաուդյան Արաբիայի մի բնակչուհի ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան այն բանից հետո, երբ նրա ամուսինը փորձել է բաց տեսնել իր դեմքը այն ժամանակ, երբ ինքը քնած է եղել: Մինչ այդ խեղճ ամուսինը չէր տեսել սեփական կնոջ դեմքը 30 տարի: Իմացա videla.ru-ից:

Շվեցիարիայի Սեվելեն կոչվող փոքրիկ քաղաքում կա մի հյուրանոց, որն ունի “0” աստղ: 0-աստղանի հյուրանոցում չկան առանձին համարներ, իսկ բաղնիքը ընդհանուր է: Հղումը`yourtraffic.ru:

Ըստ` alizee.su կայքում տեղ գտած ինֆորմացիայի` աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգի եկամուտը իր առաջին լիամետրաժ ֆիլմի`«Firelight»-ի նկարահանման համար կազմել ընդամենը 1$: Սթիվենը դեռ 18 տարեկան էր, երբ 1964թ.-ին նկարեց իր առաջին ֆիլմը:

Որքան էլ որ տարօրինակ է, ս երբեմն հայտնի կայքերը ուղղակի ապշեցնում են մեզ: Այսպես օրինակ՝ եթե դուք ռուսական որոնողական яндекс.ру կայքուն ինչ-որ հարցի պատասխան  փնտրեք՝ կապված ձեր հետ ու գրեք что делать если я արտահայտությունը, ապա կգտնվի մի շատ “կարեւոր” հարցի պատասխան, որը նշված է նկարում:

Ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Պուշկինը իր ավարտական երեկոյի ժամանակ եղել է վերջից երկրորդը` լավ սովորող աշակերտների շարքում:  Հայտնում է piters.in-ը:

Ժամանակակից մարդն այսօր օրական ստանում է 5 անգամ ավելի շատ ինֆորմացիա, քան 30 տարի առաջ: Աղբյուրը` utro.ru:

10 Փաստ համբույրի մասին

1.«Համբույր» բառը առաջացել է գերմաներեն «kussjan» բառից:
2. Միջինում մարդը իր ողշ կյանքի ընթացքից մոտ 15 օր նվիրում է համբույրին:
3. Մեկ ժամվա ընթացքում համբուրվելն ավելի օգտակար է առողջությանը, քան նույն ժամանակահատվածը անցկացնել սպորտզալում:
4. Առաջին համբույրի տեսարանը կինոմատոգաֆիայում եղել է 1886թ.-ին, Թոմաս Եդիտոնի «Համբույր» ֆիլմում ու տեւել 30 վայրկյան:
5.ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքի մի բնակիչ`Ալֆրեդ Վոլֆմանը (Alfred Wolfman), 1990թ.-ին գրանցել է ռեկորդ` 8 ժամում համբուրելով 8001 հոգու:
6. Սովորական համբույրի ժամանակ աշխատում է ընդամենը 2 մկան, իսկ կրքոտ համբույրի ժամանակ 34:
7. Մարդկության 50 տոկոսը առաջին անգամ համբուրվում է 14 տարեկանը չբոլորած:
8. Համբույրի ժամանակ մարդկանց 66 տոկոսը փակում է աչկերը:
9. Միջնադարյան Իտալիայում`տղամարդը, ով կհամբուրեր կնոջը հասարակական վայրում, պարտավորվում էր ամուսնանալ նրա հետ:
10. Հետազոտությունների արցունքում պարզ է դարձել, որ համբուրվելու երեւույթը սկիզբ է առել դեռեւս մեր թվարկությունից 3000 տարի առաջ:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30