Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 17-ին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Ապրիլ 15,2012 10:14

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 15- ին` առանձին շրջաններում, 16-ին` երեկոյան ժամերին, 17-ին, 19-ին` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան  2-7 մ/վրկ,  ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-16-ին  կբարձրանա 2-3 աստիճանով, 17-ի  ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում`

 Ապրիլի 15-ին տեղումների հավանականությունը փոքր է, 16-ին` երեկոյան ժամերին, 17-ին, 19-ին հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ:

 Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան   27.40C (1957 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       -0.50C (1886 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   12.40C

Արտակարգ Իրավիճակների Նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30