Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Կհավատաք՝ կփոխեն ու դեպի վատը»

Ապրիլ 16,2012 11:14

Ապրիլի 14-ին Իջեւանում ՀԱԿ նախընտրական հանդիպման ժամանակ «Ազատություն » կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «Էդ որ ասում ա՝ հավատանք, որ փոխենք: Ժողովուրդ հանկարծ տենց բան չհանեք, կհավատաք՝ կփոխեն ու դեպի վատը: Դեպի վատը՝ միանշանակ:

Էսօր մենք կանք, մենք էլ ենք մեծանում, մենք էլ ծերանում, մի օր մենք էլ կհեռանանք քաղաքական ասպարեզից: Էսօր կա մտավորական մարդկանց մի խումբ, որ մինչեւ վերջ էս գործը կտանի. Ըսենց կպած այս գործին, կպած մինչեւ վերջ: Ու ես իրան ասում եմ՝ Սերժ Սարգսյանն իր թիմով օտար է այս պետության համար, այս ժողովրդի իրական շահերի համար: Ինքը թքած ունի, իրան պետք ա, որ մի 10 հարուստի ձեռը երկիրն լինի, ու դուք այնքան աղքատ լինեք, որ խնդրեք այդ 10 հազար դրամ կաշառքը: Նա թույլ չի տա, որ դուք հարուստ ապրեք, որովհետեւ դուք էդ դեպքում կմերժեք կաշառքը, երբ որ դուք հարուստ ապրեք, կուզենաք ընտրություն, դեմոկրատիա, կուզենաք անկախ մարդ լինել, հպարտ մարդ: Տնտեսապես ուժեղ մարդը հպարտ է,այդ հպարտությունը անհնարին ա, որ ձեզ թույլ տան: Էսքան բանը հասկացեք, բացատրեք ձեր հարեւաններին,ասեք շանս կա, մի հատ մայիսի 6 կա, հետո, չգիտեմ, դրանից հետո փետրվարյան պրեզիդենտական կա:

Էս ալիքում իշխանություն փոխիք, փոխիք, չէ՝ էս երկիրը հասնելու է թուրքին: Լավ հիշեք, ի վերջո որեէ կասկած չունենաք, որ դրանով է ավարտվելու, որեւէ կասկած չունենաք, որ մի օր ողբալի է ավարտվելու, ու էս խոսքերը էն ժամանակ կհիշեք, եկեք էս խոսքերը այն ժամանակ չհիշենք»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30