Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ թենիսիստուհիները Եգիպտոսում են

Ապրիլ 16,2012 12:59 Share

 Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնել է Եգիպտոս, որտեղ ապրիլի 16-21-ը մասնակցելու է «Ֆեդ Քափ»-ի կանանց թիմային առաջնության երկրորդ ենթախմբի խաղերին:
Մեր առաջատար Անի Ամիրաղյանի հետ են թիմի ավագ Աննա Մովսիսյանն ու Նունե Խաչատրյանը: Բացի տանտերերից, Եգիպտոսում Հայաստանի հավաքականի մրցակիցներ լինելու են Ալժիրի, Կիպրոսի,  Իռլանդիայի, Քենիայի, Լիտվայի, Մալթայի, Մոլդովայի,  Մարոկոյի, Նամիբիայի եւ Թունիսի ընտրանիները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել