Լրահոս
Օրվա լրահոսը

Լինդսի Լոհանին մեղադրում են մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ

Ապրիլ 16,2012 14:17

Ճանաչված ռեգբիստ Դենի Չիպրիանիի նախկին ընկերուհին` Լինդսի Լոհանը, ոչ մի օր առանց սկանդալի յոլա գնալ չի կարողանում:

Օրերս մի աղջիկ, որի անունը չի հրապարակվում, հայցով դիմել է Արեւմտյան Հոլիվուդի դատարան: Նա բողոքում է, որ Լոհանը բարում հարձակվել է իր վրա եւ ծեծելով` մարմնական վնասվածքներ հասցրել: Տուժածի խոսքերով, Լինդսին ընկերների հետ հանգստանում էր բարում: Եվ երբ ինքը նրանցից մեկին աչքով է արել, դա դուր չի եկել դերասանուհուն, որն էլ հարձակվել է իր վրա:

Լոհանի ներկայացուցիչ Սթիվ Հոնիգը միանգամայն վստահ է, որ այդ հայտարարությունը ոտքից գլուխ հերյուրանք է: «Սա եւս մի օրինակ է այն բանի, թե ինչպես են մարդիկ ցանկանում  15 րոպեում դրամ, համբավ, կամ` երկուսը միասին, վաստակել: Մեղադրանքում ճշմարիտ ոչ մի բառ չկա, քանի որ Լինդսին այդ ժամանակ իր տանը հանգիստ նստած հեռուստացույց էր դիտում», -ասել է Հոնիգը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30