Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով ավտովթար Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

Ապրիլ 16,2012 17:20

Այսօր ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու Մարզում։ Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Սպիտակ–Երևան ավտոճանապարհին «Միցուբիշի Իօ» մակնիշի 24 ԼԼ 027 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լյովա Գրիգորյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Դարպաս գյուղի բնակիչ Ասյա Գրիգորյանը, իսկ վարորդը՝ Լյովա Գրիգորյանը և ևս երկու ուղևորներ՝ Ռուբիկ և Արսեն Ջրոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական  գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30