Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնությունն օգնություն, բայց մարտի դաշտում դաշնակիցներ չկան և Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ. Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 16,2026 09:45 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են:  Քաղաքավարի կերպով հրաժարվել են, նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ Եմենի և սաուդցիների համար դժվար, թե բրիտանացիները ժամանակ գտնեն։ Բացի այդ՝ Թագավորական նավատորմի հնարավորություններն այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ծովակալ Նելսոնի փառավոր ժամանակներում էր:

Կարծում եմ, որ նմանատիպ զանգ եղել է նաև Երուսաղեմին։ Հատկապես, որ իսրայելական մամուլում առանձնապես չեն հերքվել հետախուզական տվյալներով և խորհուրդներով սաուդիտներին օգնելու պատրաստակամությունը:

Օգնությունն օգնություն, բայց մարտի դաշտում դաշնակիցներ չկան և Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ: Հատկապես, երբ ամերիկացիները հրաժարվեցին օդային հարվածներ հասցնել հուսիներին։ Թեև ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերն, ըստ ԶԼՄ-ների՝ բանակցային նպատակով վերջերս Էր Ռյադում էր:

Հարկ է հիշել, որ Սաուդյան Արաբիան աշխարհում F-15 կործանիչների երկրորդ ամենամեծ պարկն ունի: Սակայն, ըստ երևույթին, դրանք այս պահին մարտական վիճակի բերելու կարիք ունեն:

Չպետք է մոռանալ նաև, որ շուրջ վեց ամիս առաջ, սաուդցիները մերժեցին իրենց օդային տարածքն օգտագործելու՝ ամերիկացիների խնդրանքը: Կարծես թե կողմերը չեն մոռացել նաև Իրան-ԱՄՆ վերջին ռազմական գործողություններում Սաուդյան Արաբիայի վարած երկակի քաղաքականությունը…

Ի դեպ, մի շարք աղբյուրներ Reuters գործակալությանը հայտնել են, որ Սաուդյան Արաբիան իր եվրոպական որոշ հաճախորդների տեղեկացրել է սեպտեմբերի վերջին նավթի մատակարարումների որոշ մասի չեղարկման մասին։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղը պետք է վերականգնվի առաջիկա օրերին։ Սակայն մասնագետների գնահատմամբ՝ հուսիների հարձակումների հետևանքով վնասված նավթամուղի վերականգնումը երկար ժամանակ կպահանջի։

Եվս մեկ պատճառ՝ նավթամթերքների միջազգային գների թանկացման համար:

Հ.Գ. Ի դեպ, այս գիշեր Սաուդյան Արաբիային հաջողվել է որսալ մուսուլմանների սուրբ քաղաք Մեքքայի վրա արձակված ԱԹՍ-ն: Պատմության ընթացքում սա երկրորդ դեպքն է, որը կատարվել է Մեքքայի հետ: Առաջին անգամ այն թիրախավորվել էր 2017թ., կրկին հուսիների կողմից արձակված բալիստիկ հրթիռով:

Էսկալացիան Մերձավոր Արևելքում շարունակվում է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930