Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Տիգրան Սարգսյանը 400.000 աշխատավարձ է ստանում, բայց 1 միլիոն դոլար քեշ փող ունի»

Ապրիլ 26,2012 14:24

Այսօր ՀԱԿ-ը Վայոց ձորի մարզում էր: Մուտքի մոտ գառ մատաղ արեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի պատվին: Քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը եղեգնաձորցիներին կոչ արեց. «Ձեզ պետք չի գնալ զրկանքների, բեսպրեդելի հետ առճակատման: Մենք այդ ամեն ինչը կանենք: Ինչի՞ համար ենք այս ճանապարհն անցել, բանտերի ու զրկանքների միջով անցել: Մայիսի 6-ից, երբ քվեաթերթիկները բացեն, պետք է տեսնեն, որ Հանրապետականից մնացել են էն ձվերը, որն իրենք բաժանում էին: Ինչո՞ւ պետք է քվեարկել ՀԱԿ-ին: Որովհետեւ ՀԱԿ-ում հավաքված են մարդիկ, ովքեր չեն կարող լինել կամակատար: Այսօր կառավարությունը, ԱԺ-ն, իշխանությունը ըստ էության ձեւավորված է կամակատարներից:  Վերջերս  մամուլում հրապարակում եղավ կառավարության մի նիստի մասին. 45 րոպեում ընդունվել էր 53 որոշում: Սա ի՞նչ է նշանակում, որ ինչպես ԱԺ-ում են կոճակ սեղմողներ, այնպես էլ կառավարությունում են կոճակ սեղմողներ: ՀԱԿ-ի ձեւավորած կառավարությունում նման բան չի կարող լինել»:

Փաշինյանը խորհուրդ տվեց բացել կառավարության արձանագրությունները եւ համոզվել, որ կառավարությունը զբաղված է սրան-նրան սեփականություն շնորհելով. «Հետո էլ ասում են՝ ՀՀ-ն աղքատ պետություն է: Հարց է առաջանում. եթե պետությունն աղքատ է, դո՞ւք ինչու եք հարուստ, դուք էլ աղքատ եղեք, ոնց որ ժողովուրդն է: Հայաստանն աղքատ չի, դրա վկայությունը Սերժի ախպերն է, որը մի քանի տարվա ընթացքում ՊԱԶ-ի շոֆերից դարձավ մեծահարուստ: Չեմ ասում պաշտոնյաները սոված լինեն, բայց ոչ՝ միլիոնատեր: Տիգրան Սարգսյանը քեշ փողով մեկ միլիոն դոլարից ավելի փող ունի: Եթե աղքատ է երկիրը, իրան այդքան փող որտեղի՞ց: Ամիսը 400 հազար աշխատավարձ է ստանում: Ամսի 6-ին մենք պիտի 30 վայրկյանում  ցաքուցրիվ անենք այս ամբողջ հանցագործ համակարգը»:

Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, որ իրենք գիտեն, թե գյուղերում ու այս տիպի փոքրիկ քաղաքներում ինչ կարգի ճնշումներ են գործադրվում. «Ես ու իմ ընկերները մեզանից կախված ամեն բան արել ենք: Ձեզանից հիմա մեծ հերոսություն չի պահանջվում, ուղղակի քվեարկեք այն քաղաքական ուժին, որին հավատում եք եւ որը ապացուցել է, որ իշխանությունների հետ որեւէ գործարքի չի գնացել ու այսօր էլ չի գնում: Որեւէ հսկողական մեխանիզմ գոյություն չունի, թե քաղաքացին ում օգտին է քվեարկում՝ գրիչն է նկարո՞ւմ, վերեւի՞ց են նկարում, կոդավորել են քվեաթերթիկնե՞րը, իմանանք ով ոնց է քվեարկում՝ դրանք սուտ հեքիաթներ են, հավատացեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30