Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տիգրան Գրիգորյանն ընտրագրավը հավաքել է ընկերների միջոցով

Ապրիլ 26,2012 16:35

«Միացի՛ր փոխենք», ասում է ԱԺ ընտրություններին թիվ 7 մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանը:

«Այն, որ երկրում փոփոխությունները առաջին անհրաժեշտության հրամայականն է, ոչ ոք չի կասկածում եւ այդպես հռչակել է նույնիսկ այն քաղաքական ուժը, որը վերջին 10 տարում եղել է երկրում գերիշխող քաղաքական ուժ: Փոփոխություն իսկապես անհրաժեշտ է: Իմ համոզմամբ՝ փոփոխությունները սոցիալական միջավայրում հնարավոր է միայն մարդկանց միջոցով, արձագանքելով միասին փոխենք երկիրը կոչին»,- ասում է Գրիգորյանը, ըստ որի՝ թիվ 7 ընտրատարածքում ինֆորմացիոն բլոկադա է տիրում: Ցուցատախտակները, որոնք հատկացված են թեկնածուների նախընտրական պաստառների համար , դրանց բաշխվածությունը, ըստ թեկնածուի՝ համաչափ չէ: «Փակցված պաստառները հետեւողականորեն պոկվում են, իսկ նման երեւույթները պատիվ չեն բերում քաղաքական պրոցեսներում: Ընտրողների շրջանում տարածված է հիասթափության մթնոլորտը, շատերը համոզված են, որ իրենց ձայնը ոչինչ չի փոխի»,- հավելեց Գրիգորյանը՝ հայտնելով, որ ինքը քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար հավանություն ստանալու չի գնացել ոչ նախագահական, ոչ էլ քաղաքական ուժերի մոտ:

Տիգրան Գրիգորյանը հաստատեց շրջանառվող լուրը, որ դիմել է տարբեր կուսակցությունների՝ իր ընտրագրավը մուծելու համար: Սկզբում փորձել է համագործակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, բայց չի ստացվել, ինչի արդյունքում ինքն իր համար որոշակի բացահայտումներ է արել, ինչն էլ հարստացրել է ՀՀ քաղաքական իրականության մասին իր պատկերացումները: Արդյունքում՝ «Ընտրագրավը հավաքել եմ ընկերներիս հանգանակության միջոցով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30