Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններին

Մայիս 16,2012 13:42 Share

 Այսօր «Տեսակետ» ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է. «Մտադիր եմ, խիստ մտադիր եմ, վերլուծություններ են արվում իմ կողմից, որպեսզի այս վիճակից դուրս գանք»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ սահմանադրորեն նախագահն իրավունք ունի՞ ու կարո՞ղ է իրավիճակ փոխել, եթե խորհրդարանական մեծամասնությունն այլ կուսակցություն է՝ նա վստահեցրեց, որ հենց նախագահը այլ կուսակցությունից լինի, սահմանադրական մեծամասնությունը կդառնա փոքրամասնություն. «Նորմալ նախագահի ինչի՞ն է պետք խորհրդարանը, եթե նորմալ նախագահն ուզում է իրավիճակ փոխել, պետք է ցրի այն խորհրդարանը, որը ոչ ժողովրդի քվեով է ընտրվել: Ապացույցը Արթուր Բաղդասարյանն է, մարդը բացահայտ հայտարարեց, էլ ես դրանից ավելի ի՞նչ պիտի ապացուցեմ»:

Հարցին՝ Հայաստանում կա՞ պայթյունավտանգ իրավիճակ՝ պարոն Կարապետյանը պատասխանեց. «Արտաքին քաղաքականության ասպարեզում գնալով օղակը սեղմվում է Ղարաբաղի շուրջ, եթե ՀՀ իշխանությունները անտարբերության, լռության մատնեն, մի շարք հանգամանքներ կուտակվեն՝ հնարավոր է պայթի»: Ըստ նրա, միայն սոցիալական խնդիրների հետ կապված չի կարող հեղափոխություն լինել: Իսկ թե ո՞վ է առաջնորդելու հեղափոխությունը՝ պարոն Կարապետյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր այս ընտրություններին չմասնակցեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել