Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Աշոտյանը «քաղաքական բերանբացությամբ» չի զբաղվում

Մայիս 31,2012 11:16 Share

 «Այսքան տարի ինձ ճանաչում եք, երբեւէ իմ կողմից տեսե՞լ եք քաղաքական բերանբացության դրսեւորում»,- հումորով հակադարձեց ՀՀԿ  գործադիր մարմնի անդամ, ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանն Aravot.am-ի հարցին` ՀՀԿ-ի միջանցքներում, կուլիսներում ի՞նչ են խոսում` ի վերջո, մնո՞ւմ եք Ձեր պաշտոնում, թե՞ կվերցնեք առողջապահության նախարարի պորտֆելը, որը թափուր է մնացել` ԲՀԿ-ի, կոալիցիոն կառավարումից հրաժարվելուց հետո:

Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնի համար շրջանառվում է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, Երեւանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը:

Արմեն Աշոտյանը վերահաստատեց այդ առիթով նախկինում իր արտահայտած տեսակետը. «Ես պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ ամենաշատ օգտակարությունը կարող եմ ցուցաբերել: Որեւէ անձնական ամբիցիա, ցանկություն, երազանք` միշտ ստորադասել եմ թիմային աշխատանքի գերակայությանը եւ թիմային շահերին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել