Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը սպառնում է նոր բացահայտումներով

Հունիս 11,2012 22:16

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն արդեն հայտարարել է նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին: Նախորդ ընտրարաշավի ժամանակ Արամ Կարապետյանը հեռուստաեթերն օգտագործում էր սենսացիոն բացահայտումներ անելու համար, անգամ նրա դեմ գործ հարուցվեց սուտ մատնության մեղադրանքով, որը հետո կարճվեց: Այս անգամ Արամ Կարապետյանը խոստանում է նորանոր բացահայտումներ:

Պարոն Կարապետյան, արդեն հայտարարել եք, որ առաջադրվելու եք առաջիկա նախագահական ընտրություններում: Ի՞նչ սպասելիքներով եք առաջադրվում, թե՞ արդեն սովորույթ է դարձել:

 – Ես ընդհանրապես մի անգամ եմ առաջադրվել, 2008-ին անգամ ինձ թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին: Ես մի անգամ առաջադրվել եմ եւ բազում, բազում ընդդիմադիրներից շատ առաջ եմ եղել անգամ պաշտոնական թվերով: Այս անգամ էլ եմ փորձելու առաջադրվել։ Հայաստանում 10 տարվա բնակության հարցը լուծել եմ, բայց կարծում եմ’ իրենք ամեն ինչ անելու են, որ ինձ չգրանցեն: Անօրինական է լինելու այդ որոշումը, բայց իրենք փորձելու են գնալ այդ որոշման:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930