Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով բանակցում ենք

Հուլիս 12,2012 17:54

Այսօր Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության ներկայացուցիչները ներկայացրին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-14թ գործողությունների նոր ծրագիրը:

ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի ներկայացմամբ, գործողությունների ծրագրում 21 նախագծեր են առաջարկված՝ մոտ 16 միլիոն եվրո բյուջեով: Նա ասաց, որ գործողությունների ծրագիրն անդրադառնում է քրեակատարողական համակարգի բարեփոխումներին եւ արդար ընտրությունների անցկացման լրացուցիչ բարեփոխումներին: Ծրագրում կան նաեւ Հայաստանի ներպետական օրենսդրության մեջ եվրոդատարանի նախադեպային իրավունքի ինտեգրման ու լրատվամիջոցների ազատության, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող նախագծեր:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նկատեց, որ Եվրոպային մերձենալու ուղղությամբ Հայաստանի քայլերն ավելի ինտենսիվ են դառնում ու շոշափելի արդյունքներ տալիս: Իսկ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-14թթ նոր գործողությունների ծրագրի իրականացումն էլ, ըստ նրա, կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ այն արտացոլում է մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում Հայաստանի կառավարության առաջիկա տարիների գերակայությունները եւ Հայաստանի միջազգային պարտավորությունները: Ըստ նախարարի, ծրագրի մի մասը իրագործվելու է ԵՄ եւ ԵԽ ֆինանսական համատեղ աջակցությամբ: Նա հիշեցրեց նաեւ , որ անցած շաբաթ Հայաստանում հյուրընկալվել էր ԵԽ նախագահը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում նկատելի առաջընթացը՝ մի շարք ուղղություններով եւ վերահաստատել դրանց դրական դինամիկան պահպանելու եւ համագործակցությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը.«Հայաստանի նախագահը վերահաստատել է, որ վճռական ենք իրագործելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի հետագա ժողովրդավարացմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը»: Նրա խոսքերով, զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության ոլորտներում.«Մասնավորապես նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի եւ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնության բանակցությունները, մեկնարկել են ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031