Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփ տեղեկատվություն 2012 թ. տպագրված ՀՀ քաղաքացու անձնագրերի վերաբերյալ

Հուլիս 12,2012 19:25

2012 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակ-

ցությամբ) ՀՀ քաղաքացու  213672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24.000 անձնագիր:

2011 թ. նույն ժամանակահատվածում տպագրվել է ՀՀ քաղաքացու  182208 անձնագիր:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ  օրենքների ուժի մեջ մտնելու պահից մինչև ս/թ. հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում:

 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել