Ռեթիմնո (Հունաստան) քաղաքում ընթացող շախմատի ավանդական՝ 4-րդ միջազգային բաց առաջնությունում, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաղթարշավը: Յոթերորդ տուրում համաշխարհային օլիմպիադայի հաղթողը սպիտակներով պարտության մատնեց հնդիկ միջազգային վարպետ Սունդար Շյամին ու 6,5 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքերը: Մեկ միավոր վաստակեց նաեւ ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն եւ 5,5 միավորով ընթանում է «մաքուր» երկրորդ տեղում: Այսօր՝ նախավերջին տուրում, Գաբրիելը սեւերով խաղալու է ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Վոլկովի հետ:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Տիգրան Մամիկոնյանը, 4,5 միավորով բարձրացել է 36-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: