Գործադիրի հավանությանը տված՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, այն, որ եթե ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված կանանց համար՝ 17, իսկ տղամարդկանց համար՝ 18 տարեկան հասնելը, առաջարկվող նախագծով, ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար սահմանվում է միեւնույն 18 տարեկան ամուսնական տարիքը՝ սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը ճիշտ որոշում համարեց:
Ըստ Զաքարյանի՝ «Գիտեք ինչի համար էր որոշումը ճիշտ, որովհետեւ 16-17 տարեկան աղջիկը, կամ տղան, ի՞նչ ամուսնության պատրաստվածություն ունեն: Եվ գլոբալ առումով, եւ հոգեբանական առումով եւ ֆինանսական առումով նրանք ի վիճակի չեն: Օրինակ՝ ասենք, 17 տարեկան տղան ամուսնացավ, արդյոք նա կարողանալու է գնալ առանձին ապրել, իր ընտանիքը պահել, երեխեք ունենալ: Իհարկե ոչ, չեն կարող: Որոշումը ճիշտ էր, նախ 18 տարեկան տղայի համար դեռ բանակի խնդիրը կա, նա պետք է գնա ծառայի, ավելի լավ տղամարդ կդառնա, իսկ աղջիկն այդ ընթացքում ուսումը շարունակի եւ այլն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: