
Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականը տեղեկացրել է, որ Հովհաննիսյանը ԿԸՀ-ից չի վերցրել իր մանդատը, իրեն պատգամավոր չի համարում, հետեւաբար՝ չի կարող միանալ այս նախաձեռնությանը:
Մեկնաբանելով այս պատճառաբանությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Գիտեք, ես կարծում էի, ինձ այլեւս դժվար է որեւէ բանով զարմացնելը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժառանգությանը հերթական անգամ դա հաջողվեց: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ մանդատս տանն եմ թողել, կամ կորցրել եմ, եւ մինչեւ մանդատս չգտնեմ՝ ես պատգամավոր չեմ: Սա կատարյալ անհեթեթություն է: Եթե մեկը չի ցանկանում լինել պատգամավոր, ապա նա պաշտոնապես եւ գրավոր դիմում է ԱԺ նախագահին՝ ներկայացնելով պատգամավորական մանդատից իր հրաժարականը: Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է, իսկ մնացած պատճառաբանությունները առնվազն անպարկեշտ են»:

















































Բոլորտ էլ նույն սանրի կտորն եք:Իսկ ԲՀԿ դեռ երկար պետք է լուռ մնա:ԱՅԴ դեպքում իրենց խոսքը գործ կլինի…