
Ս.Ս.-ն իր խոսքում ասաց, որ վատ միջոցներով հնարավոր չէ հասնել լավ նպատակի և կարծես իր խրատական խոսքին օրինակ բերեց՝ «Անօրինականությամբ անհնար է հաստատել օրինականություն»: Համամիտ եմ արտահայտված մտքի յուրաքանչյուր բառի հետ: Հիմա հարց է առաջանում՝ Վահե Ավետյանի մահվան փաստով հարուցված քրգործում առկա թերությունները, անհրաժեշտ, բայց չկատարված քննչական գործողությունները, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը միջադեպին չստուգելու փաստն ի՞նչ բարոյական նպատակ է հետապնդում: Ի՞նչ բարոյական միջոցներ են օգտագործվում կոնկրետ այս դեպքում: Վահեի բալիկներին հայրիկի սպանության իրական հանգամանքներն իմանալու հնարավորություն տալու նպատակ կա՞:
Հարցեր շատ ունեմ: Չեմ ուզում ընթերցողին ծանրաբեռնել: Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծված ընտրություններով սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությունները ժողովրդավարությունից խոսելիս: Ինձ մոտ շատ հստակ կարծիք է ձևավորվել՝ ՀՀ ներկայիս իշխանությունները մի դեպքում են իրենց թիմակիցների անօրինական ու հանցավոր արարքներին իրական գնահատական տալիս՝ միայն երբ հանցավոր թիմակիցը հակադրվում է իր հովանավորներին: Այսօրվա Գյումրին՝ որպես լավագույն օրինակ:
Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆ


















































